|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1355-Ն որոշմամբ` ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ Վերահսկիչ պալատին հատկացրել էր 25 միլիոն դրամ' 2 հատ ավտոմեքենա ձեռք բերելու համար: Սակայն ՀՀ Վերահսկիչ պալատը առաջարկել է նշված գումարի հաշվին ձեռք բերել 3 հատ ավտոմեքենա: Միաժամանակ, ՀՀ Վերահսկիչ պալատը նախատեսում է իր պահուստային ֆոնդի միջոցների հաշվին ձեռք բերել 12 միլիոն դրամ արժողությամբ ևս մեկ ավտոմեքենա` բանակցային ընթացակարգով' առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու:
Կառավարությունն այսօր որոշում կայացրեց` թույլատրել ՀՀ Վերահսկիչ պալատին`' ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից վերջինիս հատկացված 25 միլիոն դրամի շրջանակներում ձեռք բերել թվով 3 ավտոմեքենա` նախապես հաստատված 2-ի փոխարեն, ինչպես նաև իր պահուստային ֆոնդի միջոցների հաշվին ձեռք բերվող ատոմեքենայի գնումն իրականացնել բանակցային ընթացակարգով' առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու: