կարևոր
20311 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-23 16:14
Տնտեսական

Յունիբանկի հետ մեր այս համագործակցությունը քարտապաններին եզակի հնարավորություն կտա․ Դիանա Կիգուրաձե

Ինչպես տեղեկացրել ենք, Visa-ն և Յունիբանկն այսօր  հայտարարել են Օլիմպիական խաղերին նվիրված արշավի մեկնարկը, որի շրջանակում Հայաստանում Յունիբանկի Visa քարտապաններին, 2024 թ․ հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ, կընձեռվեն եզակի հնարավորություններ։ Յունիբանկի Visa քարտապանները կարող են շահել ամենամսյա մրցանակներ՝ Փարիզի օլիմպիական խորհրդանիշներով հուշանվերներ, օլիմպիական Visa քարտեր և դրամական մրցանակներ, ինչպես նաև՝ գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Փարիզ՝  Օլիմպիական խաղերը տեսնելու։

Համատեղ արշավը կմեկնարկի 2024 թվականի մարտի 1-ից և կտևի մինչև հունիսի 1-ը։ Արշավին մասնակցելու համար Յունիբանկի Visa քարտապանները պետք է ամսական կատարեն 50 000 դրամ և ավելի անկանխիկ վճարումներ քարտով։ Յուրաքանչյուր ամիս, պատահականության սկզբունքով, կընտրվեն 4 մասնակիիցներ , որոնց կտրամադրվեն ամսական մրցանակները և գլխավոր մրցանակի խաղարկությանը մասնակցելու իրավունք։ Բոլոր ամիսներին ընտրված մասնակիցներն արշավի ավարտին կմասնակցեն գլխավոր մրցանակի խաղարկությանը։ Տոնական միջոցառմանը տեղի կունենա Յունիսպորտ ակումբի կողմից կազմակերպված սպորտային խաղարկություն։ Սպորտային առաջադրանքներն ամենաբարձր միավորներով հաղթահարած 2 անձանց կտրամդրվեն գլխավոր մրցանակները՝ ուղևորություն Փարիզ։

Լրագորղների հետ զրույցում  Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն․ ասաց․

«Visa-ն շարունակում է մնալ սպորտի հավատարիմ աջակիցն ամբողջ աշխարհում։ Արդեն չորս տասնամյակ է՝ մենք աջակցում ենք օլիմպիական խաղերին։ Visa-ն ամբողջ աշխարհում առաջատար է նաև թվային վճարումների ոլորտում։ Շատ հպարտ ենք, որ մեր գործընկերոջ՝ Յունիբանկի հետ կարողանալու ենք այս տարի Հայաստանի մեր քարտապաններին ավելի մոտեցնել Օլիմպիական խաղերին։ Այս համագործակցությունը Յունիբանկի մեր քարտապաններին եզակի հնարավորություն կտա, անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով շահելու՝  Փարիզ մեկնելու և Օլիմպիական խաղերին տեղում հետևելու հնարավորություն։ Սա նաև կնպաստի երկրի թվային տնտեսության զարգացմանը, ինչի համար մենք շատ ուրախ ենք»,-ասաց Դիանա Կիգուրաձեն։

 Նշենք, որ Յունիբանկ-ն և Visa-ն տարիներ շարունակ համագործակցում են՝ տարբեր ծրագրերի շրջանակում։

 Ի դեպ, որպես վստահելի բրենդ ամբողջ աշխարհում՝ Visa-ն իր հաճախորդներին և քարտապաններին, ֆինանսական հաստատություններին, գործընկերներին օգնում է հավելյալ արժեք ապահովել՝ բրենդն ակնառու ներկայացնելու, ծառայությունների լայն շրջանակի, ինչպես նաև նորարարական բրենդի և մարքետինգային ջանքերի միջոցով։ Ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի՝ գործընկերների լայն և բազմազան շրջանակ ձևավորելու իր հանձնառությանը համապատասխան,  Visa-ն հովանավորոմ է ժամանցային և սպորտային առաջատար միջոցառումներ, ինչպիսիք են Փարիզ 2024-ի օլիմպիական և պարալիմպիկ խաղերը։

Visa-ն Օլիմպիական շարժման գործընկերն է 1986 թվականից։ Բացի օլիմպիական հանդիսատեսին և կազմկոմիտեներին վճարային ծառայություններ մատուցելուց , Visa-ն 2000 թվականից ի վեր իրականացնում է մարզական նոր տաղանդներին աջակցության ծրագրեր՝ Team Visa-ի միջոցով նրանց տրամադրելով հաջողության հասնելու համար անհրաժեշտ ռեսուրսներն ու գործիքները։ 2018 թվականին Օլիմպիական խաղերի հետ