|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
WikiLeaks-ում հասանելի են դարձել Հիլարի Քլինթոնի անձնական էլեկտրոնային նամակները, որոնք նա գրել է պետքարտուղարի պաշտոնում աշխատելիս:
Կազմակերպությունը հնարավորություն է տալիս օգտատերերին պետդեպարտամենտի կողմից հրապարակված 50.547 էջ փաստաթղթերի մեջ արագորեն բանալի բառերի օգնությամբ որոնում կատարել:
Արխիվը պարունակում է 30.322 էլեկտրոնային նամակ և կից փաստաթուղթ՝ 2010 թվականի հունիսից մինչև 2014 թվականի օգոստոսը գրված, այդ թվում` Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուի հավակնորդի ուղարկած 7.570 էլեկտրոնային նամակ:
Հայաստանի և հայ-թուրքական հարաբերությունների մասին Հիլարի Քլինթոնի անձնական նամակներ եւս կան: