|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Անանուն հաքերը համացանցում հրապարակել է ամերիկյան ավելի քան տասը հայտնի մարդկանց և քաղաքական գործիչների ֆինանսական տվյալները: Այդ անձանց թվում են ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, Քիմ Քարդաշյանը, Պերիս Հիլթոնը, Բիոնսեն և Jaz-Z ամուսնական զույգը. հաղորդում է Times Live-ը:
ԱՄՆ իրավապահ մարմինները որոնում են հաքերային գրոհի հեղինակին: Գրոհի արդյունքում ինտերնետում հրապարակվել են վերը նշված անձանց սոցիալական ապահովագրության համարները, հիփոթեքային գործարքների մասին տեղեկություններ, բանկային հաշիվներ, ինչպես նաև կրեդիտային քարտերի տվյալները:
Զոհերի թվում են նաև գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը, Լոս Անջելեսի ոստիկանության ղեկավար Չարլի Բեկը, ինչպես նաև դերասաններ Էշթոն Քաթչերը և Մել Գիբսոնը: