Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման` 2016 թվականի նախահաշիվը:
Նա նախ նշեց, որ թեև կառավարությունը լուրջ բարեփոխումներ է իրականացնում, սակայն պարբերաբար բախվում է կոռուպցիոն դրսևորումների հետ, ահա, թե ինչու կոռուպցիայի դեմ պայքարը մնում է որպես առաջնահերթություն: Դրանից ելնելով էլ` մշակվել է 2015-2018թթ. կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը, որի շրջանակներում էլ Հայաստանը ԱՄՆ կառավարությունից խնդրել է աջակցություն, մասնավորապես` ներգրավել միջազգային փորձագետների, որոնք իրենց գործունեությամբ ապացուցել են, որ կարողանում են աջակցել երկրներին` ստեղծելու կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ Հայաստանում չկան այդպիսի փորձագետներ: Միջազգային փորձագետները նաև պետք է Հայաստանում պատրաստեն անկախ փորձագետների, այսինքն` հիմնեն դպրոց:
ԱՄՆ կառավարությունը հատկացրել էր գումար՝ մոտ 750 հազար դոլար` պայմանով, որ ՀՀ կառավարությունը ևս կունենա իր նյութական աջակցությունը ծրագրին: Այս ծրագրի շրջանակներում կարճաժամկետ պետք է վարձեն միջազգային փորձագետների, և հիմնական խնդիրն է լինելու իրականացնել կոռուպցիոն ռիսկերի վերլուծություն, ինչպես նաև մշակել միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն այդ ռիսկերի չեզոքացմանը:
«Չնայած մամուլում շրջանառվող լուրերին, որոնք բացարձակ ապատեղեկատվություն են, այս ծրագրի գումարը թարգմանչական, տեղափոխման և աշխատավարձերի ծախսերն են: Այսինքն` նրանք, ովքեր փորձում են փնտրել ինչ-որ թաքնված կոռուպցիոն ռիսկ, սխալվում են: Քանի որ որոշ քաղաքական գործիչներ, ավելի շատ որպես շոումեն հանդես գալով, այս ռազմավարության հետ կապված բազմաթիվ քննադատական ելույթներ են ունեցել, և դրանց մի մասը վերաբերում էր դպրոցներում ուսուցմանը: Ես ստիպված եմ մի փոքր անդրադարձ կատարել այդ ծրագրին: Դպրոցներում ծնողների, երեխաների հետ դասընթացները տալիս են շատ լուրջ արդյունք, այդ իսկ պատճառով մենք գտել ենք այն կազմակերպությանը, որն այդ հաջողությանը հասել է մի շարք երկրներում: Այդ երկրներն են Նեպալը, Ղրղզստանը: Շոումենները հաճախ ասում են` դպրոցներում, բացի դասավանդումից, էլ ի՞նչ եք անում: Սա լրջագույն ծրագիր է, և շահագրգիռ մարմինը մասնակցելու է հակակոռուպցիոն ծրագրին»,- եզրափակեց Դավիթ Հարությունյանը: