Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքացի Գրիգոր Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հարկադիր կատարողի կողմից առերևույթ պաշտոնեական անփութություն կատարելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ քաղաքացի Գրիգոր Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հարկադիր կատարողը 2015 թվականի օգոստոսին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ պատասխանողներ Կարեն Չ.-ից, Հուսիկ Չ.-ից և Հայկանուշ Ս.-ից հօգուտ իրեն 31 մլն. ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ տված կատարողական թերթը ստանալուց հետո, կատարողական վարույթի ընթացքում իր ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում՝ միջոցներ չի ձեռնարկել պատասխանողներին պատկանող այլ գույքի՝ բնակարանի վրա արգելանք դնելու ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս 2015 թվականի դեկտեմբերին օտարել են բնակարանը՝ իրեն պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:
Քաղաքացի Գրիգոր Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հարկադիր կատարողի կողմից առերևույթ պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: