Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնի աշխատակիցների կողմից պաշտոնեական անփութության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնի աշխատակիցները Վանաձոր քաղաքում գտնվող տնատիրությունը հարկադիր աճուրդով 9 մլն 380 հազ. ՀՀ դրամով Վահագն Կ.-ին վաճառելուց և հիշյալ աճուրդը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից անվավեր ճանաչվելուց հետո, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն պարտավոր լինելով կազմակերպել կրկնակի հարկադիր աճուրդ, հարկադիր կատարողները չեն կատարել իրենց պարտականությունները, այն է՝ չեն կազմակերպել կրկնակի հարկադիր աճուրդ, որի պատճառով հիշյալ տնատիրության սեփականատերն օտարել է այն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. Վահագն Կ.-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` 9 մլն 380 հազ. ՀՀ դրամ գույքային վնաս:
Նախաքննությունը շարունակվում է: