|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազը հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում Բորիս Ա.-ի կողմից դիպլոմ կեղծելու և Վահան Ա.-ի կողմից ակնհայտ կեղծ դիպլոմ օգտագործելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քրեական գործի նյութերում առկա է Արաբկիրի քննչական բաժնի պետի գրությունն այն մասին, որ Արաբկիրի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ, ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվող Բորիս Ա.-ի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցանքի կատարման վաղեմության ժամկետի անցման հիմքով, մինչդեռ քրեական գործում բացակայում է վերը նշված գրության համար հիմք հանդիսացող Բորիս Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշումը:
Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: