|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Գերմանիայի տրանսպորտի նախկին նախարար, բավարական «Քրիստոնեա-սոցիալական միություն» կուսակցության ներկայացուցիչ Պետեր Ռամզաուերը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին համեմատել է «Տիտանիկ» նավի դաշնակահարի հետ. հայտնում է Газета.ру-ն:
Նման համեմատությունը նրա մտքով անցել է այն բանից հետո, երբ նա լսել է Անգելա Մերկելի արտահայտությունը տարածաշրջանային ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցության հաջողության մասին: Մերկելը հայտնել է, որ աջերի հաջողությունը ՔԴԿ–ի համար խնդիր չէ:
«Սա ինձ հիշեցնում է «Տիտանիկի» դաշնակահարին: Նա նույնպես մինչև վերջ դաշնամուր էր նվագում, որովհետև դաշնամուր հնարավոր էր նվագել»,- ասել է Ռամզաուերը: