|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ինչպես տեղեկացնում է The Associated Press-ը, Կոպենհագենի Տիվոլի զվարճանքի կենտրոնից գողացվել է «Տիտանիկ» նավից հայտնաբերված ոսկե վզնոցը: Կենտրոնի խոսնակը հայտնել է, որ գողության պահին ձայնային ազդանշանը չի միացել, թեեւ այն կոտրված չէ: Վզնոցի մասին տեղեկության դիմաց կենտրոնն առաջարկում է 870 ֆունտ սթերլինգ պարգեւատրում:
Ցուցադրության սեփականատեր Լուի Ֆերեյրոն ասել է, որ վզնոցը ապահովագրված է եղել 12.000 ֆունտով: Նա վստահ է, որ վզնոցը չի հաջողվի վաճառել, քանի որ այն համաշխարհային ճանաչում ունի:
Վզնոցի տերը եղել է «Տիտանիկ»-ի առաջին կարգի ուղեւորներից մեկը` Էլեոնոր Ուիլդեները Ֆիլադելֆիայից: