Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը Վարդան Օսկանյանից հրավեր չի ստացել՝ անդամակցելու նրա նորաստեղծ կուսակցությանը: «Այս պահին ես պարոն Օսկանյանից հրավեր չունեմ, հրավեր լինելու դեպքում կքննարկեմ հարցը: Որևէ բան չեմ բացառում»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ ողջունում է Վարդան Օսկանյանի` կուսակցություն հիմնելու որոշումը, քանի որ կարծում է, որ նախկին արտգործնախարարը լրջագույն դերակատարություն է ունեցել հայ քաղաքականության մեջ:
Դիտարկմանը, թե Օսկանյանի անունը կապվում է Մարտի 1-ի հետ, Վարդանյանն արձագանքեց, որ այս հարցը շահարկելը ճիշտ չէ:
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի` Վարդան Օսկանյանի կուսակցությանն անդամակցելու հնարավորության մասին, պատգամավորն ընդգծեց, որ կսահմանափակվի Վարդան Օսկանյանի`այդ մասին արած հայտարարությամբ: Հիշեցնենք, որ Օսկանյանը հերքել էր Քոչարյանի եւ նոր կուսակցության կապը, բայցեւ հայտարարել. «Ես ինձ չեմ դնելու այն վիճակի մեջ, որ անընդհատ ինձ տարանջատեմ Քոչարյանից»: