|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնիայի հյուսիսի ուղղությամբ. հայտնում է РИА Новости-ն:
BBC-ն հաղորդվում է, որ հրթիռն անցել է ճապոնական Հոկայդո կղզու տարածքով և ընկել ծովը: Ճապոնիան չի փորձել խոցել այն: Ճապոնական իշխանությունները տեղի բնակիչներին կոչ են արել զգույշ լինել:
Օրեր առաջ ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ էր արձակել:
Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ավելի վաղ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հայտարարել էր, որ Փհենյանն ուսումնասիրում է Գուամ կղզում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին հարվածելու վերաբերյալ ծրագիրը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, իր հերթին, ասել էր, որ Գուամին հարվածելու դեպքում ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի հետ այնպիսի բան կանի, որ նախկինում ոչ ոք չէր տեսել: