Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակներին նախարարություն նոյեմբերի 29-ին՝ ժամը 00.05-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ Ազատավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում՝ Բուրաստան գյուղի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդ Է.Ս.) 25SL321 պետհամարանիշով և «Վոլկսվագեն պասատ» մակնիշի 96AV900 պետհամարանիշով (վարորդի ինքնությունը պարզված չէ) ավտոմեքենաներն, ինչից «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 1985թ. ծնված Է.Ս.-ն և «Վոլկսվագեն պասատ» ուղևոր 1981թ. ծնված Բ.Մ.-ն մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետև «Էրեբունի» ԲԿ, որտեղ վերջինիս վիճակը գնահատվել է ծանր:
Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: