կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-12 11:10
Հասարակություն

Վթար Երեւան-Երասխ ճանապարհին. տուժածների վիճակը ծանր է

   Վթար Երեւան-Երասխ ճանապարհին. տուժածների վիճակը ծանր է

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 12-ին՝ ժամը 03.14-ին, ահազանգ է ստացվել, որ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում` Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի 08 UU 708 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Հ. ծնվ.1966 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և շրջվել:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ուղևոր Է. Մ.-ին (ծնվ.1976 թ) և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա, իսկ Ա.Հ.-ը և ուղևորներ՝ Հ. Կ.-ը (ծնվ.1977 թ.), մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: