կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-03-11 16:20
Քաղաքական

Եվ ոչ մի խոսք Ադրբեջանի մասին

Եվ ոչ մի խոսք Ադրբեջանի մասին

ՀՀ ԱԺ-ում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Շարմազանովը բարձրաձայնեց Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի մասին:

ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը շեշտեց ահաբեկչության սպառնալիքների դեմ պայքարի գործում ՀԱՊԿ-ի դերը: Ներկայումս, նրա խոսքով, հիմնական սպառնալիքները գալիս են Մերձավոր Արևելքում, մասնավորապես` Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպություններից: Ըստ Նարիշկինի` այդ ահաբեկչական խմբավորումներն իրենց անվանում են Իսլամական պետություն՝ ոչնչացնելով մարդկանց, համաշխարհային մշակութային ժառանգությունը, թաքնվելով իսլամի անվան տակ, սակայն իսլամի հետ որևէ առնչություն չունենալով: Նա, սակայն, Ադրբեջանի գործողություններին չանդրադարձավ: