Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զառիթափ համայնքի ղեկավար (Արտավանը Զառիթափի համայնքի մեջ է ընդգրկվել) Սիմոն Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Արտավանի անտառներում բռնկված հրդեհների մեջ կասկածվող 43-ամյա Կարեն Հակոբյանը ունի երեք անչափահաս երեխա:
Համայնքապետը նշեց, որ ինքը միայն գիտի, որ Արտավանում հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում ավտոմեքենայի խլացուցիչից դուրս թռած կայծի հետևանքով: Նա նշեց, որ Հակոբյանը խոտ տեղափոխելիս է եղել:
«Հետագայում քննությունը կպարզի թե ինչ է եղել, և թե որն է եղել պատճառը` որքանով է նա մեղավոր, մեղավո՞ր է, թե՞ ոչ»,- ասաց մեր զրուցակիցը:
Սիմոն Բաբայանը հույս հայտնեց, որ այսօր իրենց կհաջողվի հանգցնել կրակը: «5-6 հատ բացված օջախ կա, և այդ օջախների մարման աշխատանքով ենք զբաղվում, հիմա վերահսկվում է, նորմալ է: Հուսով եմ այսօր կավարտենք այդ ամեն ինչը»,-ասաց նա:
Արտավան համայքնի ներկայացուցիչ Ատոմ Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Հակոբյանը Արցախյան ազատամարտի մասնակից է եղել, հաշմանդամություն ունի: «Օրվա քրտիքնով ապրող մարդ է: Դիտավորության մասին խոսք չի կարող լինել, պատահականության արդյունք է հրդեհը»,- ասաց նա:
Համայքնի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ երեկ` ժամը 15:00-ից, Արտավանը նորից հոսանք ունի, իսկ վնասների մասին խոսլեը ըստ նրա, դեռ շուտ է, քանի որ դեռ հրդեհը չի մարվել ամբողջությամբ: