կարևոր
493 դիտում, 4 ժամ առաջ - 2025-08-20 16:22
Հասարակություն

Մեր բարձրաստիճան հոգևորականները բռնադատված են հայրենատեր լինելու համար. Տեր Արամ քահանա

Մեր բարձրաստիճան հոգևորականներն ու պայքարի մյուս մասնակիցները ուղղակի բռնադատված են հայրենատեր լինելու համար։ Մենք որևէ վայրկյան չենք համակերպվում, ոչ պարտության, ոչ Արցախի կորստի հետ, ոչ էլ այն իրողության հետ, որ մեր սրբազան հայրենիքի հատվածներ ուզում են հանգիստ հանձնել։ Այս մասին Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Արամ քահանա Միրզոյանը։ 

Հարցին, թե ինչով է պայմանավորված այն, որ Միքայել սրբազանի գործով նիստին բարձրաստիճան հոգևորականներ կային, իսկ Բագրատ սրբազանի գործով դատական նիստերին՝ ոչ, արդյոք մտավախություններ ունեն՝ Տեր Արամը պատասխանեց, որ այսօր եկեղեցին առավել քան երբևէ միակամ է, միախորհուրդ է, համախմբված է։ 

«Ինչ մնում ՝ մտավախություններին՝ «հոգևորական», «եկեղեցի», «վախ» բառերը չեն կարող նույն նախադասության մեջ օգտագործվել, վախենալու հարց չկա»։

 Մանրամասն՝ տեսանյութում։