|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեքշաբաթյա արձակուրդից վերադառնալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցկացրել է ՔՊ վարչության նիստ. քննարկվել է մարզերում ու տարածքային կառույցներում առաջիկա նշանակումների հարցը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, գործընթացը սկսվել է Սյունիքի մարզից. Գորիսի ՏԿ ղեկավարի պաշտոնում հաստատվել է ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանի թեկնածությունը։
Նիստում անդրադարձ է եղել նաեւ այլ մարզային ու տարածքային կառույցների ղեկավարների նշանակմանը։ Փաշինյանը շեշտել է, որ ընտրություններից առաջ անհրաժեշտ է կատարել վերանշանակումներ՝ ըստ արդյունավետության, ինչը վկայում է՝ ՔՊ-ն արդեն լուրջ պատրաստվում է ընտրական գործընթացին:
Հաջորդ նիստերին մյուս մարզերի «հարցերը կլուծվեն»: Իսկ մինչ այդ պետք է ՔՊ վարչության անդամի թեկնածուները շարունակեն իրենց քարոզչությունը»։