Փոխարժեքներ
20 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Եթե «Զանգեզուրի միջանցքը» ընկալենք որպես «թղթի վրա նախագիծ», ապա արաբական թերթի կարծիքի հետ կարելի է համաձայնել։ Բայց միջանցքի` տրանսպորտային երթուղու խնդիրը, որը թույլ կտա Ադրբեջանին Հայաստանի տարածքով բեռներ մատակարարել Եվրոպա, իսկ Թուրքիային` հաստատել լգիստիկա հաստատել Միջին Ասիա եւ Չինաստան, գերակայում է բարդ գլոբալ եւ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության վրա` բազմաթիվ արտաքին եւ ներքին խաղացողների մասնակցությամբ։ Հիշեցնենք՝ վերջերս այդ նախագիծը մշակվում էր Ռուսաստանի մասնակցությամբ, սակայն հետո հայտնվեցին ԱՄՆ-ն ու Անգլիան։ Գումարած Իրանի, Թուրքիայի, Չինաստանի ուղիղ շահերը`իր «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» բազային նախագծով, - նշել է Տարասովը։
«Արդյունքում փորձագետները սկսել են իրավիճակը համեմատել «շերտավոր կարկանդակի» հետ։ Հենց դրանից էր փորձում խուսափել Ռուսաստանը 2020 թ -ի աշնանը ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներով հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի նախապատրաստման ժամանակ։ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների ստորագրած փաստաթղթում հատկապես կարեւորվում էր 9-րդ կետը`առանց «Զանգեզուրի միջանցքի» մասին հիշատակման։ Հիշեցնենք՝ համաձայնագրի 9-րդ կետում նշված են Նախիջեւանից դեպի «մայրցամաքային» Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ տրանսպորտի, բեռների եւ քաղաքացիների անարգել երթեւեկությունը երաշխավորելու Երեւանի պարտավորությունները:Սակայն պարտավորության մեկնաբանումը միանգամից երկու պետությունների միջեւ տարաձայնությունների առիթ դարձավ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, ինչպես նշում են այդ պոտենցիալ լոգիստիկ երթուղին ադրբեջանցի քաղաքական գործիչները», - հիշեցրել է Տարասովը։
Ուստի առայժմ միայն տեսական մակարդակով շահավետ հեռանկարներ են դիտվում Ադրբեջանի եւ նրա գլխավոր դաշնակցի` աշխարհաքղաքականության մեջ Թուրքիայի առջեւ։ Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային նոր կապի գործնական ստեղծումը քաղաքական եւ դիվանագիտական ջանքեր կպահանջի, որպեսզի հնարավորություններ բացեն ինչպես Ադրբեջան, այնպես էլ Միջին Ասիա արտահանման ավելացման համար, ինչպես նաեւ նվազեցնեն Վրաստանի կամ Իրանի տարածքով երթուղիների ենթակառուցվածքային սահմանափակումների ազդեցությունը, ընդգծել է նա:
«Բայց իրավիճակը տարածաշրջանում կտրուկ փոխվել է.պոտենցիալ վերակառուցվում է ամբողջ Եվրասիայի տրանսպորտային քարտեզը»։
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի