կարևոր
889 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-19 18:21
Քաղաքական

Միջանցքի իմաստավորումը՝ Փաշինյանի վերջին ուղերձում․ Կարեն Խանլարյան

Միջանցքի իմաստավորումը՝ Փաշինյանի վերջին ուղերձում․ Կարեն Խանլարյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր (2012-2020թթ.), տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու, ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի նախկին խմբագիր Կարեն Խանլարյանը գրում է․

«2025թ․ օգոստոսի 18-ի ժողովուրդին հղած իր ուղերձում, Նիկոլ Փաշինյանն ասում է․

«․․․ Վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով ԱՆԽՈՉԸՆԴՈՏ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։

«Ուշադրություն դարձրեք․ ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացում՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա։ Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով ԱՆԽՈՉԸՆԴՈՏ հաղորդակցություն, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․․․» (ընգծումները մերն են - ԿԽ)։

(http://www.primeminister.am/.../08/18/Nikol-Pashinyan-Speech)

Ինչպես ընդգծել ենք՝ սույն ուղեցձում երկու անգամ օգտագործվել է ԱՆԽՈՉԸՆԴՈՏ եզրույթը, երկուս էլ բացառապես՝ «Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև» հաղորդակցության համար, իսկ «երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների» համար, բնականաբար ե՛ւ ոչ մի ԱՆԽՈՉԸՆԴՈՏ։

Տրամաբանորեն սա նշանակում է, որ «Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև» հաղորդակցուղին, իր իրավական բնույթով ու ռեժիմով, միանգամայն տարբեր է նախատեսված մյուս բոլոր հաղորդակցուղիներից։ ԱՆԽՈՉԸՆԴՈՏ ռեժիմով ճանապարհը՝ փաստորէն հենց ԴԱԼԱՆ-ն է, ՄԻՋԱՆՑՔԸ-ը կամ ՔՈՐԻԴՈՐ-ը, հենց որից սոսկալով սոսկում էր հայությունը 2020թ․ նոյեմբերյան եռակողմ համաձայնագրի ստորագրումից ի վեր։

Այլապես ո՞րն է իմաստը՝ Փաշինյանի ուղերձում ԱՆԽՈՉԸՆԴՈՏ եզրույթի կրկնակի շեշտադրման»։