կարևոր
544 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-19 16:13
Հասարակություն

Ամեն ինչ բացահայտվում է, ամեն ինչ իր տեղը կընկնի. Հրայր սարկավագ

Կարծում եմ՝ ամեն բան ժամանակի ընթացքում կբացահայտվի ու իր տեղը կընկնի։ Այս մասին Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստից առաջ ասաց գործով մեղադրյալներից մեկը՝ Հրայր սարկավագ Հակոբյանը, ով գործող անցնող մեղադրյալներից միակն է, ում խափանման միջոց կալանավորումը փոխվել էր։ 

Դիտարկմանը, թե իրենց մեղադրում են հեղաշրջման փորձի մեջ՝ սարկավագն ասաց. «Ես առաջին դատական նիստին էլ ասել եմ, որ ամեն մարդ իր խոսքի և իր արած գործի համար պիտի պատասխան տա, եթե դա ապացուցվում է»։ 

Անդրադառնալով իրենք մեղսագրվաղ արարքին՝ այն է Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձի սպառնալիքին՝ նա պատասխանեց, որ հրապարակված ձայնագրությունը բառացի կարդալու դեպքում պարզ է կդառնա, որ անգամ իրենք նման պնդում չեն անում։ 

Հարցին, թե երբրևէ որևէ մեկին վնասելու ցանկություն ունեցել է՝ սարկավագը պատասխանեց. «Միայն հակառակորդին, այն էլ ոչ մեր ազգից»։

Մանրամասն՝ տեսանյութում։