կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-29 13:51
Քաղաքական

Միակողմանի զիջումների մասին խոսք չի կարող լինել, խոսքը փոխզիջումների մասին է. Շարմազանով

Միակողմանի զիջումների մասին խոսք չի կարող լինել, խոսքը փոխզիջումների մասին է. Շարմազանով

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀԿ տեսակետին:Ըստ այդմ, Արցախի վերջնական կարգավիճակը բացառապես Արցախի բնակչության որոշելիքն է:

«Մենք սատարել ու սատարելու ենք ՄԽ համանախագահության կարգավորման երեք սկզբունքների հիման վրա խաղաղ ջանքերին: Մենք ամրացնելու ենք առաջնագիծը, հզորացնելու ենք մեր անվտանգության հիմքերը, բայց միևնույն ժամանակ միջոցներ ենք ձեռնարկելու, որ Արցախի կողմը վերադառնա բանակցային կողմ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:Նրա խոսքով` ՄԽ սկզբունքները մերժում է Ադրբեջանը, քանի որ նրան ձեռնտու է դա:Իհարկե մադրիդյան սկզբունքները հայկական կողմի երազանքը չեն, ըստ Շարմազանովի, սակայն այդ փաստաթուղթը հիմք էհասնելու մեկ նպատակի, այն է` հասնել հայ ժողովրդի 88 թվականի աչդար դատի իրականացմանը:

«88 թվականին հիշում էինք ինչ էի պահանջում Ստեփանակերտում ու Երևանում մեր հայրերը: Բնականաբար, փոխզիջումները պետք են, սակայն դրանց մասին պետք է խոսենք այն ժամանակ, երբ Ադրբեջանը դրան պատրաստ կլինի: Միակողմանի զիջումների մասին խոսք չի կարող գնալ, բայց փոխզիջումների մասին պետք է խոսել»,- ասաց Շարմազանովը:

Նա անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցներին և Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ դիրքորոշմանը, նշեց, որ այդ դիրքորոշումը չի փոխվել 90 թվականից հետո, և զարմանալի են այն մարդիկ  ովքեր այդ ժամանակ ծափահարում էին առաջին նախագահին, իսկ հիմա քննադատում են: