Փոխարժեքներ
21 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ռուսաստանը ցանկանում է, որ Ուկրաինային Արևմուտքի կողմից տրամադրվող անվտանգության հավաքական երաշխիքները լինեն հուսալի և մշակվեն անվտանգության անբաժանելիության սկզբունքի հիման վրա՝ նաև հարևան երկրների համար։ Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Ինչ վերաբերում է այն հաղորդագրություններին, որ և՛ Մեծ Բրիտանիան, և՛ Ֆրանսիան և՛ Գերմանիան ցանկանում են ստեղծել և զարգացնել անվտանգության հավաքական երաշխիքներ, մենք կողմ ենք, որ այդ երաշխիքները լինեն իսկապես հուսալի», - նրա խոսքերն է մեջբերում ՌԲԿ պարբերականը։
Լավրովը հիշեցրել է, որ 2022 թվականին Ստամբուլում բարձրացվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների սկզբունքների հարցը։ Դրանց թվում էր Կիևի հրաժարումը ՆԱՏՕ-ին և այլ ռազմական դաշինքներին անդամակցելուց, ինչպես նաև Ուկրաինայի չեզոք կարգավիճակը։ Ըստ Լավրովի՝ այն ժամանակ Ուկրաինան ինքն է առաջարկել, և Մոսկվան աջակցել է անվտանգության երաշխիքների գաղափարին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների, այսինքն՝ Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի, ինչպես նաև Գերմանիայի, Թուրքիայի և այլ շահագրգիռ երկրների մասնակցությամբ։
«Այդ համատեքստում ուկրաինական առաջարկը հստակ նշանակում էր, որ այդ երաշխիքները կլինեն հավասար։ Բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Ուկրաինայի հարևանների անվտանգությունը կապահովվի իրավահավասար, հավասար և անբաժանելի հիմունքներով», – ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Ուկրաինան ցանկանում է Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շրջանակներում անվտանգության երաշխիքներ ստանալ: Դա կարող է ներառել Ուկրաինային զենքի մատակարարումներ, Ուրաինայում զորքերի հնարավոր տեղակայում։