Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Իրաքի Մոսուլ քաղաքն ԻՊ զինյալներից ազատագրելուց հետո փլատակների տակից դուրս բերված դիակների թիվը հասել է մոտ 5000-ի. հաղորդում է sabah.com.tr կայքը:
Իրաքի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարության համաձայն` 2017 թ.-ին «Իսլամական պետություն»-ից քաղաքի ազատագրումից ի վեր փլատակների տակից դուրս բերվածների դիերի թիվը հասել է 4 720-ի, որոնցից 2 666-ի ինքնությունը բացահայտվել է, 2 054-ինը` դեռևս ոչ: Մահացածներից 851-ը երեխաներ են: Թեև քաղաքն ազատագրվել է 2 տարի առաջ, այնուհանդերձ, փլատակներից շարունակում են դուրս բերել ռմբակոծությունների և ահաբեկիչների գործողությունների հետևանքով զոհվածների դիերը:
Մոսուլը Իրաքի խոշորագույն քաղաքներից է, 2014 թ. քաղաքի` ԻՊ-ի կողմից գրավվելուց հետո քաղաքի մոտ 500 հազար բնակիչ փախուստի էր դիմել: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` 2016 թ. սկսված և 9 ամիս տևած ռազմական գործողության ժամանակ զոհվել էր 2 521 քաղաքացի, տարհանվել` 824 հազարը: