|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իրանի իշխանությունները որոշել են հանել Եգիպտոսի որոշ քաղաքացիների մուտքի վիզայի պահանջը: Այդ մասին երեկ հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին. հայտնում է Reuters-ը:
Վիզայի կարիք, մասնավորապես, չեն ունենա Եգիպտոսի այն քաղաքացիները, ովքեր Իրան են մեկնում հանգստի կամ գործնական նպատակներով: Սալեհին ընդգծել է, որ Եգիպտոսի ու Իրանի հարաբերությունները «օրեցօր բարելավվում են»:
Հիշեցնենք, որ Թեհրանն ու Կահիրեն փաստացի խզել էին դիվանագիտական հարաբերությունները Իրանի` 1979-ի հեղափոխությունից հետո: