|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ խոսել է մի խումբ ակտիվիստների նախաձեռնության մասին, որի շրջանակներում բրիտանական կայքերից մեկում դրամահավաք է կազմակերպվել Գյումրիի անօթևանների համար նորմալ կացարաններ գնելու նպատակով։
13 ընտանիքի համար բնակարան գնելու համար սկսված առցանց դրամահավաքի առաջին 20 օրվա ընթացքում հաջողվել է հավաքել 12.500 ֆունտ ստերլինգ: Սակայն ակտիվիստները նպատակ ունեն հավաքել 110.000 ֆունտ ստերլինգ:
Ողջունելով երիտասարդների նախաձեռնությունը՝ Թանկյանը նշել է, որ ինքը ևս հետաքրքրված է այս խնդրի լուծմամբ: