|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
2016թ. մայիսի 26-ին՝ ժամը 10:10-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղից դեպի Աղավնատուն գյուղ տանող հոսող ջրատարում դիակ կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Ջրատարում հայտնաբերվել է կնոջ դի, որի զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կնոջ ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակչուհի Անահիտ Վարուժանի Կարապետյանն է, ում շուրջ մեկ օր որոնել են որպես անհետ կորած:
Վերցվել են փորձանմուշներ, կնոջ մահվան պատճառը պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: