|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը, Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը և Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
Աշխատանքից ազատվել է նաեւ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ պաշտոնանկությունները պայմանավորված են ոստիկանությունում իրականացվող կադրային փոփոխություններով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր աշխատանքից ազատվել է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Երեւանի Մաշտոցի բաժնի պետը` իր աշխատակիցներով: