Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստանում է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի: Այս պահին նա ԱԺ-ում փակ հանդիպում է անցկացնում ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ղեկավարների, ԱԺ հանձնաժողովների ղեկավարների ու պատգամավորների հետ: Այդ հանդիպումից հետո նախատեսված է հանդիպում խորհրդարանական ընդդիմության հետ:
Նշենք, որ մինչ Հայաստան այցելելը, Ֆեդերիկա Մոգերինին Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ստատուս-քվոյի հարցին՝ Մոգերինին ասել է, թե ԵՄ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
«Այդ հակամարտության կարգավորումը մեզ համար առաջնային է մնում:Մենք պատրաստ ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: ԵՄ-ն հանդես է գալիս խաղաղ բանակցությունների շարունակման օգտին, ու մենք չենք տեսնում այդ հակամարտության լուծման ռազմական տարբերակը»,- Բաքվում հայտարարել է Մոգերինին: