Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժնևում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 29-ին հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հետ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։
Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց հայ-շվեյցարական դինամիկ զարգացող հարաբերությունների առնչությամբ, որոնց լիցք է հաղորդում բարձր մակարդակով շարունակական երկխոսությունը:
Դիդիե Բուրկհալտերն իր հերթին նշեց, որ Շվեյցարիան կարևորում է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների սերտացումը:
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ արվեց առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցությանը, խորհրդարանական կապերին, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացմանը:
Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ։ Հույս հայտնվեց, որ Սիրիայում հրադադարի մասին ռուս-ամերիկյան համատեղ հայտարարությունը ճանապարհ կհարթի Սիրիայում խաղաղություն և կայունություն վերահաստատելու համար:
Էդվարդ Նալբանդյանը շվեյցարացի իր գործընկերոջը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացն` ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Դիդիե Բուրկհալտերը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև մուտքի արտոնագրի տրամադրման կարգի դյուրացման մասին համաձայնագիրը: