|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռեժիսոր եւ դերասան Բեն Աֆլեքի «Արգո գործողությունը» ֆիլմը, որն, ի դեպ, Իրանում պաշտոնապես էկրան չի բարձրացել, վաճառքների հիթ է դարձել այս երկրում. հայտնում է Лента.ру-ն:
Ֆիլմի սկավառակներն Իրանում տարածվում են անօրինական կերպով: Վաճառքների ստույգ ծավալները չեն նշվում, սակայն խոսքը հարյուրհազարավոր պատճենների մասին Է:
Ֆիլմում նկարագրվում են Իրանում 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո տեղի ունեցած իրադարձությունները, երբ Թեհրանում պատանդ էին վերցվել ԱՄՆ դեսպանության աշխատակիցները: Աֆլեքի ֆիլմը պատմում է նրանց ազատման գործողության մասին: