Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«168 Ժամ»-ը գրում է․ «ՀՀ-ԵՄ վիզային բանակցությունների մեկնարկը երկարաձգվում է մի շարք պատճառներով։
Դրանցից առաջինն այն է, որ միգրացիոն ճգնաժամը Մերձավոր Արևելքից լրջորեն հարվածեց Եվրոպական միությանը՝ լուրջ մտահոգություններ առաջացնելով ԵՄ անդամ երկրների քաղաքացիների շրջանում։
Սա, բնականաբար, ստեղծել է մի իրավիճակ, երբ ԵՄ դիրքորոշումը խստացել է, ԵՄ-ն ավելի լուրջ ուսումնասիրություններ է իրականացնում այն երկրներում, որոնք դիտարկվում են՝ որպես մուտքի արտոնագրերի դյուրացման ներուժ ունեցող երկրներ, ԵՄ-ն պահանջներ է դնում, հատկապես, երբ տվյալ երկրից անօրինական միգրացիայի հոսքեր կան»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ վիզային ազատականացման բանակցությունների մեկնարկին։
Նա նշել է, որ այն ամենը, ինչ կարող է տեղի ունենալ մուտքի արտոնագրերի դյուրացումից հետո, պետք է կանխատեսելի ու վերահսկելի լինի, իսկ դրա համար որոշակի ժամանակ է հարկավոր, պետք է երկիրը ներսում որոշակի աշխատանք իրականացնի։
«Ներկայումս կա նաև այլ երկրին տրամադրված մուտքի արտոնագրերի ազատականացման փորձը, այդ թվում՝ Վրաստանին, և ԵՄ-ն հաշվի է առնում բոլոր վտանգները»,- ասել է վերլուծաբանը»։
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: