Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` ապրիլի 16-ին, Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը կառավարության նիստում ներկայացրեց կարգավորիչ գիլյոտինի առաջարկը` «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որն ուղղված է ոլորտի կարգավորմանը և բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավմանը:
Օրենքը բաղկացած է երկու մասից: Առաջինով արտոնագրային վճարներ են սահմանվում ֆիզիկական անձանց, այդ թվում` Ա/Ձ-ների կողմից իրականացվող գործունեության որոշ տեսակների, օրինակ` կոշկակարության, հեծանիվների վերանորոգման, կրկնուսուցման համար, իսկ մյուսով` իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող գործունեության` լրիվ այլ տեսակների, օրինակ հանրային սննդի կազմակերպման, ատամնաբուժության, ավտոտեխսպասարկման, անշարժ գույքի առքուվաճառքի համար:
Առաջին խմբի համար սահմանվում է տեղական նոր հարկատեսակ` արտոնագրային հարկ, հանել հարկային հաշվառման պահանջը և շրջանառության 9 մլն դրամի շեմը:
Կարգավորիչ գիլյոտինն առաջարկում է հանել շահութահարկի հաշվարկ ներկայացնելու պարտավորությունը բացառապես արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակներով զբաղվողների համար: