|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը, որը համանախագահում էին ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանն ու Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության մուտքի արտոնագրերի քաղաքականության և փաստաթղթերի անվտանգության բաժնի պետի տեղակալ Դիեդերիկ Պալմանը։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Կողմերն ընդգծեցին ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկման գործընթացում գրանցված առաջընթացը և քննարկեցին հետագա քայլերը՝ ուղղված Համաձայնագրի լիարժեք իրագործման և արդյունավետության առավել բարձրացմանը։ Նրանք նաև քննարկեցին համապատասխան վիճակագրությունը, ինչպես նաև բարձրացրին Համաձայնագրի կիրարկմանը վերաբերող մի շարք հարցեր՝ մասնավորապես, հաշվի առնելով ԵՄ անդամ պետությունների հյուպատոսություններից/վիզաների կենտրոններից մուտքի արտոնագրերի համար դիմելու և ստանալու գործընթացում առկա դժվարությունները:
Ներկայացվեցին համապատասխան ոլորտներում արձանագրված վերջին դրական փոփոխությունները և միտումները։
Ընդգծվեց փոխադարձ ջանքերի շարունակական գործադրման կարևորությունը` ուղղված քաղաքացիների շարժունակության խթանմանը, անկանոն միգրացիայի դեմ պայքարին և պատեհ ժամանակին Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի դիտարկմանը։