|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը շուտով ընթերցողների դատին կհանձնի համաշխարհային գրականության` հայերեն թարգմանված հերթական գործը: Այս անգամ Բոյաջյանն ընթերցողներին կներկայացնի Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպը, բայց նոր` հեղինակի կողմից վերամշակված տարբերակի թարգմանությունը:
Բոյաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հինգ ամսվա անդուլ չարչարանքներից հետո այսօր, վերջապես, ավարտեցի Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպի մեկնություններն ու ծանոթագրությունները, որ առաջիկայում պետք է տպվեն վեպի հետ մեկտեղ: Ոնց որ Հիմալայները թոթափած լինեմ իմ ուսերից: Ութ ամիս ծախսեցի վեպի թարգմանության, հինգ ամիս մեկնությունների ու ծանոթագրությունների վրա, կյանքիս մի տարի երեք ամիսը անցան անդամալույծի պես համակարգչին գամված»:
Ի դեպ, գրքի նոր տարբերակը կա միայն իտալերեն և ֆրանսերեն, այսինքն` Բոյաջյանի թարգմանության շնորհիվ մենք երկրորդն ենք /ֆրանսիացիներից հետո/, որ պատիվ կունենանք գրքի թարգմանությունն ընթերցելու: