|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Դեկտեմբերի 4-ին Փարիզի Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտում տեղի է ունեցել նախկին դիվանագետ, Կովկասում ԵԱՀԿ նախկին հատուկ ներկայացուցիչ Մորիս Բոննոյի «Դե ֆակտո պետություններ» գրքի շնորհանդեսը:
Միջոցառման ընթացքում ելույթով հանդես են եկել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Պաղեստինի և Սոմալիլենդի` Ֆրանսիայում գործող ներկայացուցչությունների ղեկավարները, ինչպես նաև Մերձդնեստրի Գերագույն խորհրդի պատգամավորներից մեկը:
Իր ելույթում Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը ներկայացրել է Արցախի անցած ուղին և երկրում տեղի ունեցող պետականաշինության գործընթացը: Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը ոչ միայն դրական ազդեցություն կունենա երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում, այլ նաև կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: