|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Շոկոլադե բատոններ արտադրող Mars Inc. ընկերությունը ետ կկանչի իր արտադրանքը 55 երկրից՝ բատոններում պլաստիկի առկայության պատճառով: Նշվում է,որ կարմիր պլաստիկի կտոր է հայտնաբերվել Գերմանիայում գնված Mars-ի մեջ՝ հունվարի 8-ին:
Գնորդը բողոքով դիմել է ընկերություն, որտեղ էլ պարզել են,որ պլաստիկով բատոնը արտադրվել է գերմանական Ֆեխել քաղաքում:
Նախնական վարկածով պլաստիկը արտադրամասի որեւէ դետալի բեկոր է, եւ որեւէ վստահություն չկա, որ մյուս բեկորները չեն հայտնվել նույն արտադրանքի այլ բատոններում:
Mars-ը չի նշում,թե ինչ խմբաքանակի մասին է խոսքը, բայց վստահեցնում է, որ վնասներ չի կրի: