Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Գյումրիում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել է Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայող: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին` այս մասին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
«Գյումրիի կայազորի հրամանատարությունը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ համատեղ ստուգում է անցկացնում Գյումրի քաղաքի շրջանցիկ ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով ՝ ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողի մասնակցությամբ»,-նշել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից նաև հայտնել են, որ դեպքի վայրից ստացված զեկույցի համաձայն ՝ 2021 թվականի հունվարի 23-ին, ժամը 5: 30-ի սահմաններում, արձակուրդում գտնվող պայմանագրային զինծառայողը կորցրել է իր անձնական մեքենայի կառավարումը և բախվել է չնախատեսված վայրում կայանված բեռնատարին:
«Վթարի հետեւանքով ավտոմեքենան այրվել է: Զինծառայողը ստացած վնասվածքներից տեղում մահացել է», – ասել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից: