|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ֆերմերների ազգային միավորման (ՖԱՄ) նախագահ Ռոզա Ծառուկյանին և ՖԱՄ նախագահության անդամներին:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակին և զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել մեղվաբուծության, թռչնաբուծության, անասնապահության և անասնաբուժության զարգացման հեռանկարներին, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:
Կառավարության ղեկավարը կարևորել է գյուղատնտեսության նախարարության և ՖԱՄ միջև շարունակական համագործակցությունը և հանձնարարել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին՝ ներկայացված առաջարկությունները քննարկման առարկա դարձնել նախարարությունում:
Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ՖԱՄ ներկայացուցիչներին մասնագիտական քննարկումներ կազմակերպել արծարծված հարցերի շուրջ և կոնկրետ ծրագրեր ներկայացնել կառավարություն: