Փոխարժեքներ
08 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.28 |
EUR | ⚊ | € 442.38 |
RUB | ⚊ | ₽ 4.8166 |
GBP | ⚊ | £ 519.46 |
GEL | ⚊ | ₾ 141.87 |
«Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ուժեղ կարկուտից տուժած ֆերմերների փոխհատուցման համար»,- այս մասին ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ էկոնոմիկայի նախարարին։
«Օրերս Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում խոշոր կարկուտ էր տեղացել՝ ահռելի վնասներ պատճառելով գյուղատնտեսական բերքին։ Գյուղացիները հավաստում են, որ հակակարտային կայանքները չեն գործել, իսկ կառավարությունից չեն այցելել՝ վնասները գնահատելու։ Նշեմ, որ ՀՀ տարածքում տեղադրված է ընդամենը 628 գազագեներատորային հակակարկտային կայանք, այն էլ, ոչ համաչափ տեղաբաշխմամբ։ Տարիներ շարունակ բարձրաձայնել եմ, որ կայանքների սակավության պատճառով վնասվում է բերքը, տուժում է գյուղատնտեսությունը։ Բացի այդ, ստանում եմ ահազանգեր, որ դրանք հաճախ լիցքավորված չեն լինում, ունեն շահագործման խնդիրներ։ Մեկ այլ հարց է ապահովագրության խնդիրը։ Մտահոգություններս հայտնեցի էկոնոմիկայի նախարարին»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում