|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հոկտեմբերի 14-16-ը Երեւանում կանցկացվի հայ ֆերմերների ագրոֆորում, որին կմասնակցեն 1200 ֆերմերային տնտեսություններ Հայաստանից եւ 40 ֆերմերներ` Սփյուռքից:
Ըստ Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի` միջոցառմանը կմասնակցեն նաեւ միջազգային կառույցներ, որոնք համագործակցում են գյուղատնտեսության նախարարության հետ:
«Միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 15-ին կազմակերպում ենք սփյուռքահայ գործընկերների հետ հանդիպում: Այցելելու ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Խոր Վիրապ, մասնակցելու ենք Արարատի մարզում կազմակերպվող բերքի տոնին»,- ասել է Ս. Կարապետյանը` ավելացնելով, որ հոկտեմբերի 16-ին կազմակերպվելու է նաեւ բերքի տոն Հյուսիսային պողոտայում:
Գինու, մեղրի, հյութերի համտեսից հետո Հյուսիսային պողոտայում երեկոյան տեղի կունենա համերգ, իսկ ավելի ուշ` Մարզահամերգային համալիրում, մեծ համերգ:
Ի դեպ, այսուհետ հոկտեմբերի 16-ը Հայաստանում նշվելու է որպես Գյուղատնտեսական աշխատողի օր, որը համընկնում է Պարենի միջազգային օրվա հետ: