Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է.
«Ազգային միավորման 4 սկզբունք
• Հայաստանում ի դեմս դե-ֆակտո իշխանությունների հաստատված է թուրքական բռնապետություն։ Վերջինից ազատագրվելը ենթադրում է լրիվ այլ գործիքակազմ, քան խաղաղ ժամանակների սովորական ներքաղաքական պայքարը։
• Թուրքական բռնապետության դեմ հաջողելու առաջին քայլն ազգային-ազատագրական պայքարի պատրաստ ուժերի լիակատար միավորումն է մեկ գաղափարական դրոշի ներքո։ Այդ դրոշի վրա պետք է գրված լինեն մի քանի հիմնարար սկզբունքներ, որոնք կդառնան պայքարի իմաստն ու գաղափարը՝
1. Արցախը Հայաստան է և պետք է վերաազատագրվի։
2. Հայաստանի հարատևման միակ գրավականը մոբիլիզացիոն տիպի պետություն լինելն է։
3. Ցեղասպանության և Հայ Դատի հարցում պահանջատիրությունն անժամանցելի է և պետք է իրականացվի Հայաստանի կողմից։
4. Հայաստանը հայկակա՛ն պետություն է, որ գոյություն ունի հայկական էթնիկ, քաղաքական, մշակութային ինքնության գոյատևման և զարգացման պայմաններ ապահովելու համար, ուստի՝ քաղաքական Սփյուռքը և Հայաստանն անխզելի են»։