|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 27-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։
2016 թվականի փետրվարի 22-ին` ժամը 01:50-ին, Արմենիա ՀԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ կրծքավանդակի թափանցող և զույգ ազդրերի կտրած-ծակած վերքերով բժշկական օգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Տիգրան Ասատրյանը:
Նկատի ունենալով, որ դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշեր՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ տղամարդուն մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։