|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորում ծակող-կտրող գործիքով երկու անձի ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։
2015 թվականի մարտի 15-ին՝ ժամը 23:00-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ շտապօգնության բաժանմունքից Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ բուժօգնության են դիմել Ս.Մելիքյանը՝ աջ կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով, և Ա.Մկրտչյանը՝ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված անձանց մարմնական վնասվածքները պատճառվել են 2015 թվականի մարտի 15-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում։
Դեպքի առթիվ 2015 թվականի մարտի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է: