Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
 
Ըստ Bugun-ի՝ Էրդողանի հետ զրույցում Օբաման հայտնել է, որ ԻՊ-ի դեմ պայքարին խանգարող բոլոր գործողությունները պետք է ավարտվեն և մտահոգություն է հայտնել Սիրիայում քրդերի խմբավորման՝ YPG-ի առաջխաղացման կապակցությամբ:
 
Զրույցի ընթացքում, սակայն, Օբաման դարձյալ ահաբեկչական չի համարել քրդական խմբավորումը:
 
Օբաման և Էրդողանը համակարծիք են եղել այն հարցում, որ Ռուսաստանն ու Ասադի վարչակարգը պետք է դադարեցնեն չափավոր ընդդիմությանը հարվածներ հասցնելը: 
 
ԱՄՆ նախագահը նաև ցավակցություն է հայտնել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության և Տիգրանակերտ-Բինգյոլ մայրուղում տեղի ունեցած հարձակման հետևանքով մահացածների համար: