|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Փետրվարի 18-ին, ժամը 00.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում` «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.18-ին, մարվել՝ 00.28-ին: Այրվել են «VIVA» տաքսի ծառայությանը պատկանող «Opel Astra» մակնիշի 35 SV 221 պ/հ ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ ամբողջությամբ: