|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Հունիսի 28-ին, ժամը 17:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:12-ին, մարվել՝ 18:17-ին: Այրվել է Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն՝ ամբողջությամբ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: