կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-15 14:39
Քաղաքական

Էթիկայի հանձնաժողովը քննեց Շուշան Պետրոսյանի հարցը

Էթիկայի հանձնաժողովը քննեց Շուշան Պետրոսյանի հարցը

Այսօր ԱԺ-ում էթիկայի հանձնաժողովի նիստ էր, որի օրակարգում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի վերաբերյալ հարցի քննարկումը: Սակայն քննարկման արդյունքում որևէ որոշում կայացվեց:

Լրագրողների հետ զրույցում Էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշեց, որ այդ հարցով քննարկումները շարունակվելու են:

«Ըստ օրենքի՝ մինչև մենք մեր որոշումը չկայացնենք քննարկվող հարցի վերաբերյալ, հանձնաժողովի անդամներն ու նախագահը քննարկվող հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու իրավունք չունեն»,- ասաց նաը:

Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում է հայտնել Շուշան Պետրոսյանը նիստի ժամանակ, Խոսրով Հարությունյանը չպատասխանեց:

Պատգամավորը հավաստիացրեց, որ Շուշան Պետրոսյանի` ՀՀԿ-ական լինելը չի խանգարի իրենց` որոշում կայացնել:

Հանձնաժողովի նիստին մասնակցած Շուշան Պետրոսյանն էլ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանին ֆեսյբուքյան մեկնաբանություններում գրել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»: