|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը կանոնակարգի և էթիկայի խախտում է որակել 7 պատգամավորների՝ ուրիշի փոխարեն քվեարկելու քայլը: Հանձնաժողովը փետրվարի 18-ին դռնփակ նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել է լրագրող Լիլիթ Լալայանի դիմումը: Այդ մասին ԱԺ-ում լրագրողներին հայտնել է էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:
Խոսրով Հարությունյանը հայտնել է, որ իրենք Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին առաջարկելու են առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկել օրենքի նախագիծը, որը վերաբերում է ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքերը կարգազանցություն որակելուն:
«Այդ նախագիծն, ի դեպ, առաջին ընթերցմամբ արդեն իսկ ընդունվել է: Հիմա մենք առաջարկել ենք այն պարտադիր քննարկման դնել և ընդունել երկրորդ ընթերցմամբ: Նման դեպքերի համար պետք է կիրառել խիստ պատժամիջոց»,- ասել է Հարությունյանը:
Հիշեցնենք, որ լրագրող Լիլիթ Լալայանի դիմումի ու ներկայացրած փաստերի համաձայն ուրիշի փոխարեն քվեարկել են ՀՀԿ-ական պատգամավորներ Սպարտակ Մելիքյանը, Համլետ Հարությունյանը, Կարեն Սարիբեկյանը, Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը, Արշակ Մխիթարյանը, եւ ԲՀԿ-ական` Բազմասեր Առաքելյանը