Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ վերջին շրջանում բուռն քննարկումներ են ծավալվում Երևան–Էջմիածին խճուղում գտնվող «Զվարթնոցի արծիվ» քանդակի շուրջ:
Նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարի ժառանգները պնդում են, որ Զվարթնոցի ուղենիշ արծիվը ստեղծվել է երկու մեծերի՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի և Երվանդ Քոչարի համահեղինակությամբ, իսկ «Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան» ՀԿ-ն պնդում է, որ Քոչարը քանդակի հեղինակը չէ, նա միայն նախագծի իրականացման փուլում բացառապես ունեցել է տեխնիկական բնույթի մասնակցություն:
Yerkir.am_ի հետ զրույցում, սակայն, Իսրայելյանի թոռը` ճարտարապետ Արամ Ղանալանյանը, նշեց, որ իրենք երբեք չեն փորձել հերքել փաստը, որ քանդակը կյանքի է կոչել Քոչարը, և դա հերքելն ուղղակի ծիծաղելի կլիներ, բայց, մյուս կողմից, իրենք պնդում են, որ մտահղացումը Իսրայելյանինն է:
Ըստ նրա` ժամանակին իր պապն ու Քոչարը սերտ հարաբերություններ են ունեցել, և հարցի հետ կապված որևէ քննարկում անգամ չի եղել նրանց միջև: «Հիմա Քոչարի թանգարանն ուզում է իրավական հարթության վրա հարցը քննարկել, բայց կարծում եմ, որ Հայաստանում հարցը լուծելի չի իրավական հարթության վրա, որովհետև չունենք համապատասխան հանձնաժողով, որը կքննարկի խնդիրը: Եթե գործը դատարան մտնի, մենք պատրաստ ենք դրան, բայց ցանկալի չէ, որ Քոչարի կամ Իսրայելյանի անունը դատարաններում շրջանառվի: Ավելի արդյունավետ կլինի նստել ու քննարկել հարցը»,- ասաց Ղանալանյանը: